Logo
Εκτύπωση αυτής της σελίδας

Με λένε Σαρογιάν

Շարունակվում են «Իմ անունը Սարոյան է» ընդհանուր խորագրի ներքո  Հայաստանի դեսպանության հովանավորությամբ անցկացվող` հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-ամյակին նվիրված միջոցառումները:

Շարքի երկրորդ միջոցառումը Սարոյանի գունաշխարհի և գծապատկերների վերաբերյալ դասախոսություն է, որով հանդես կգա Սալոնիկի Արիստոտելյան համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Զուրուդիսը:

Այս միջոցառումը, որը նույնպես անցկացվում է Աթենքի Հույն-ամերիկյան միության հետ համատեղ և Հունահայկական հետազոտությունների կենտրոնի հետ գործակցությամբ, տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին, ժամը 20:00-ին, Հույն-ամերիկյան միության սրահում, Մեսալլիաս 22, Կոլոնակի հասցեում:

Սիրով հրավիրում ենք հունահայ կրթական, մշակութային և համայնքային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին, աշակերտությանն ու ուսանողությանը ներկա գտնվելու սարոյանական այս հերթական միջոցառմանը:

Մուտքն ազատ է:

Armenian Portal ©