Menu

Յունաստանի Special Olympics մարզախաղերուն մասնակցած Հայաստանի մարզիկները փայլուն յաջողութիւն արձանագրեցին



Երկու ոսկի, երեք արծաթ եւ երկու պրոնզէ մետալներՅունաստանի մէջ անցեալ շաբթու ընթացքին կայացած 2011ի ամառյին յատուկ ողիմպիական մրցումներուն մասնակցութիւն բերաւ  Հայաստանի հաւաքականի խումբը, որը բաղկացած էր չորս մարզիկներէ, երկու մարզիչներէ, հաւաքականի ղեկավարէն եւ իր տեղակալէն, ինչպէս հաղորդած էինք Չորեքշաբթի օրուան մեր թիւով (29 Յունիս)։


Հայաստանի խումբը փայլուն յաջողութիւն արձանագրեց, նուաճելով երկու ոսկի, երեք արծաթ եւ երկու պրոնզէ մետալներ: Մասնաւորապէս, Սուրէն Բալասանեանը մէկ ոսկի եւ  մէկ պրոնզէ մետալի արժանացաւ աթլեթիքսի տարբեր մրցաձեւերուն մէջ, Տիգրան Գէորգեանը մէկ ոսկի եւ  մէկ արծաթ մետալ նուաճեց լողի երկու մրցաձեւերու մէջ, Նոնա Արոյեանը մէկ արծաթ մետալի տիրացաւ լողի մէջ, իսկ Սպարտակ Յակոբեանը մէկ արծաթ եւ մէկ պրոնզ մետալ նուաճեց աթլեթիքսի մէջ։
Հայ մարզիկներուն եւ անոնց ուղեկցող պատուիրակութեան անդամներուն հետ կապի մէջ մտան գաղութի միութիւնները, յատկապէս Հ.Մ.Ը.Մ.ի Շրջանային Վարչութիւնը, որու դասաւորումով այցելութիւն մըն ալ կազմակերպուեցաւ Սալամինայի սկաուտական բանակավայրէն ներս, ուր մարզիկները առիթը ունեցան շփուելու հայ պատանի սկաուտներուն եւ պատասխանատու ՀՄԸՄական քոյր-եղբայրներուն հետ։
Ինչպէս կը տեղեկացնէ ՀՀ դեսպանութիւնը, Յունաստան գտնուած օրերուն ընթացքին, հայ մարզիկները ջերմ ընդունելութեան արժանացան Գավալա քաղաքի հայ համայնքին կողմէ եւ մասնակցեցան «Արարատ» մարզամշակութային միութեան կողմէ կազմակերպուած ընդունելութեան։

 

Πηγή: azator.gr

Διαβάστε περισσότερα...

Ֆոթօ-ռեփորթաժ Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական բանակումէն

Արդէն իր կանոնաւոր հունին մէջ մտած է ու կը գործէ Սալամինայի մէջ Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական բանակումը: Առաջին շաբաթավերջի ընթացքին վայրը յարմարութիւններով օժտելու  աշխատանքները աւարտած են եւ յայտագիրը սկսած է կանոնաւորապէս գործադրուիլ:
Բանակավայրի տեւողութեան ճաշերու պատրաստութիւնը կը հոգան Աթէնքի եւ Գոքինիոյ սկաուտական խորհուրդներու քոյրերը:


Անցեալ Կիրակի օր, բանակավայր այցելեց Յունաստանի Special Olympics մարզախաղերուն մասնակցած Հայաստանի մարզիկներու խումբը, ուր առիթը ունեցաւ զրուցելու բանակող սկաուտներուն հետ եւ լուսանկարուելու իրենց հետ:
Բանակումի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Կիրակի օր դրօշակի արարողութեամբ: Բարձրացան հայկական, յունական եւ Հ.Մ.Ը.Մ.ի դրօշակները: Դրօշակի կայմը պատրաստուեցաւ բանակավայրին մէջ ու կը խորհրդանշէ Սարդարապատի յուշարձանը իր զանգակներով:

70է աւելի սկաուտ-արենուշներ համախմբուած են Սալամինայի Գանաքիա շրջանի բանակավայրէն ներս: Իրենց օրական յայտագրի կողքին անոնք կը զբաղին նաեւ կրակմարի հանդիսութեան նախապատրաստական աշխատանքներով, որ տեղի պիտի ունենայ Շաբաթ 9 Յուլիսի երեկոյեան ժամը 6ին: Ծնողները առիթը պիտի ունենան բանակավայրը այցելելու այդ օր եւ մասնակցելու խնճոյք-ճաշկերոյթին:

 

Πηγή: azator.gr

Διαβάστε περισσότερα...

Στη δημοσιότητα δίνει το Βατικανό Μυστικά Αρχεία για τη σφαγή των Αρμενίων

Έγγραφα και μαρτυρίες που σχετίζονται με τη γενοκτονία των Αρμενίων αναμένεται να παραχωρήσει από τα "Μυστικά Αρχεία" του το Βατικανό, σε συμμετοχή του σε βιβλίο που θα αναφέρεται στα γεγονότα που συνέβησαν κατά την εποχή της Οθωμανικής Αυτοκρατορίας.

Όπως ανακοίνωσε ο επόπτης στα παπικά Αρχεία, Μονσινιόρος Σέρτζιο Παγκάνο, τα Αρχεία του Βατικανού θα συνεργαστούν προκειμένου να εκτεθούν οι διαδικασίες βασανισμού, σε βάρος των Αρμενίων, κάνοντας λόγο για μία "τεράστια σφαγή".

Σε συνέντευξη Τύπου που παραχώρησε, έκανε λόγο για "βάρβαρες πρακτικές" σε βάρος εγκύων γυναικών, μεταξύ των οποίων και στοιχηματισμοί για το φύλο του παιδιού πριν το αποσπάσουν με ξιφολόγχη από την κοιλιά της μητέρας του.

Παράλληλα, ανακοίνωσε πως τον Φεβρουάριο 2012 θα λειτουργήσει στα "Μουσεία του Καπιτωλίου", στη Ρώμη, Έκθεση με έγγραφα από Μυστικά Αρχεία, που αναφέρονται στη Σφαγή των Αρμενίων στα χρόνια της Οθωμανικής Αυτοκρατορίας.
Πηγή: nooz.gr
Διαβάστε περισσότερα...
Συνδρομή σε αυτήν την τροφοδοσία RSS

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι