Menu

Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 - 1930)

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող ՍտորՖռոնում, 1861 թվականին, փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ: Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում:

1883 թ. Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության թանգարանում: 1885-1886 թվականներին աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում։ 1886 թ․ արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր` նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ։ Նա իր առաջ դրել էր չափազանց մեծ և բարդ խնդիր` անցնել Գրենլանդիայի ողջ սառցե բարձրավանդակով` արևելյան ափից մինչև արևմտյան ափ։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888 թվականի մայիսի 5-ին։ Նանսենը իր 5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա։ Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով, օգոստոսի 17-ին հասնում է ափին։ Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով։ 1888 թվականիի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին, կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով, անցնելով 660 կմ.։

Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված էր հետազոտության արդյունքների ամփոփմամբ, և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք։ Չթողնելով իր հետազոտությունները, Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ. 1906-1908 թթ. Նորվեգիայի դեսպան էր Մեծ Բրիտանիայում: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նորվեգիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ-ում, 1920-22 թթ. եղել է Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գործերով ազգերի լիգայի գերագույն հանձնակատար: 1921 թ. միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության» հանձնաժողովը: 1922 թ.  ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: 1922 թ. արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի անօգնականներին օժանդակելու ջանքերի համար։

1925 թ. ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու հարցը, որի համար կազմվում է հատուկ հանձնաժողով Նանսենի գլխավորությամբ։ 1925 թ-ին նա առաջին անգամ գալիս է Հայաստան, տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները: Վերադառնալով Եվրոպա, նա ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է. Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում: Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը» գրքում: Հայ ժողովրդի խնամքը Նանսենը չի թողնում մինչև մահ։ 1928-ին նա մեկնում է Ամերիկա և դասախոսություններ էր կարդում, հայ ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով:

Քաղվածքներ

Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը:

Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց:

Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից:

Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ մշակույթը՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ:

Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են:

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:


 

Προσθήκη σχολίου

Βεβαιωθείτε ότι εισάγετε τις (*) απαιτούμενες πληροφορίες, όπου ενδείκνυται. Ο κώδικας HTML δεν επιτρέπεται.

επιστροφή στην κορυφή

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι