Menu

Համայն հայութիւնը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան 97-ամեակը

Հայաստանէն Ռուսաստան, Եւրոպայէն՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Միջին Արեւելք, Աւստրալիա, ամէնուրեք, համայն հայութիւնը իր ուժերը կը լարէ Հայոց Ցեղասպանութեան 97-ամեակի ոգեկոչման նախաձեռնելու առումով։ Հայկական կուսակցութիւններու միասնական առաջնորդութեամբ, այլ նաեւ կրօնական, միութենական ու կառուցային մարմիններու կազմակերպութեամբ, Զատկուան օրերու աւարտին, մեկնարկը պիտի տրուի ոգեկոչական ձեռնարկներուն:

ՈԳԵԿՈՉԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ  ՅԱՅՏԱԳԻՐ ԱԹԷՆՔԻ,  ԹԵՍԱՂՈՆԻԿԷԻ  ԵՒ ԱԼԵՔՍԱՆՏՐՈՒՊՈԼՍՈՅ  ՄԷՋ

Աթէնք

ԿԻՐԱԿԻ 22 ԱՊՐԻԼ 2012
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
ԵՒ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՏԵՂՈՒՄ

Տեղի կունենայ Աթէնքի Ռազմական թանգարանէն ներս
(Վաս. Սոֆիաս եւ Ռիզարի), առաւօտեան ժամը 10.30ին:
Նախաձեռնութեամբ՝ Աթէնքի մարզպետարանի
Կազմակերպութեամբ՝ Ռ.Ա.Կ. Հայ Իրաւանց Խորհուրդի եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի
Կը նախագահէ ՅԱԿՈԲ ԱՐԸՃԵԱՆ    Խօսք երիտասարդութեան՝ ԳԷՈՐԳ ԱՒԱԳԵԱՆ
Կը բանախօսէ փրոֆ. ՆԻՔՈՍ ԼԻՂԵՐՈՍ
Ողջոյնի խօսքեր՝ Հելլէն խորհրդարանի, կառավարութեան,
ՀՀ դեսպանութեան եւ Աթէնքի մարզպետարանի

ՊԻՏԻ ՅԱՋՈՐԴԷ ՔԱՅԼԱՐՇԱՒ ԴԷՊԻ
ՍԻՆՏԱՂՄԱՅԻ ԱՆԾԱՆՕԹ ԶԻՆՈՒՈՐԻ ՅՈՒՇԱԴԱՄԲԱՆ

ԵՒ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՏԵՂՈՒՄ

                                                                                     ------------------------------------------------------------------------------------------------------

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 23 ԱՊՐԻԼ 2012
ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՏԵՂՈՒՄ

Տեղի կունենայ Նէա Զմիռնիի Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողին առջեւ, կէսէօրէ ետք ժամը 16:30ին: Նախագահութեամբ՝ հայ յարանուանութեանց կրօնական պետերու, նախաձեռնութեամբ Աթէնքի մարզպետարանի եւ կազմակերպութեամբ՝ Ռ.Ա.Կ. Հայ Իրաւանց Խորհուրդի եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի
Կը նախագահէ ԱԼԻՍ ՖԱՐԱՃԵԱՆ
Տեղի կÿունենայ դափնեպսակներու զետեղում Հայոց Ցեղասպանութեան
1.5 միլիոն զոհերու յիշատակին

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 23 ԱՊՐԻԼ 2012
ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ
ԱԹԷՆՔԻ ԹՐՔԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ

Նէա Զմիռնիի մէջ հոգեհանգստին պիտի յաջորդէ ժողովրդային բողոքի ցոյց դէպի Աթէնքի թրքական դեսպանատուն: Կազմակերպութեամբ՝ Հ.Յ.Դ. Երիտասարդական Միութեան:
Ժողովուրդը Նէա Զմիռնիէն Սինտաղմա պիտի փոխադրուի հանրակառքերով:
Հաւաքավայր՝ Սինտաղմայի հրապարակ, ժամը 19:00ին:

----------------------------------------------------------------------------------------------------------------------


Թեսաղոնիկէ

ԿԻՐԱԿԻ 22 ԱՊՐԻԼ 2012
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ


Թեսաղոնիկէի «Վելիտիօ» հանդիսասրահէն ներս, առաւօտեան ժամը 11:30ին
Կը բանախօսէ համալսարանի դասախօս փրոֆ. ԻԼԻԱՍ ՔՈՒՍՔՈՒՎԵԼԻՍ

Ձեռնարկը կը կազմակերպուի
Հայ Դատի Յանձնախումբի եւ  Թեսաղոնիկէի մարզային իշխանութեան համագործակցութեամբ

Քաղաքական ձեռնարկի աւարտին, ժամը 13:30ին տեղի պիտի ունենայ քայլարշաւ
դէպի Երրորդ Զօրաբանակի Անծանօթ Զինուորի յուշարձանը,
ծաղկեպսակներու զետեղման համար

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 24 ԱՊՐԻԼ 2012
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՆԱՀԱՏԱԿԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Տեղի պիտի ունենայ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, Թեսաղոնիկէի մարզպետարանի,
Թաղային Խորհրդոյ եւ Հայ Դատի Յանձնախումբի համագործակցութեամբ:

Կը պատարագէ Գերշ. Տ. ՍԱՀԱԿ ՎՐԴ. ԵՄԻՇԵԱՆ

Ողջոյնի խօսք՝
Թեսաղոնիկէի մարզպետի տեղակալի կողմէ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Ալեքսանտրուպոլիս

ԿԻՐԱԿԻ 22 ԱՊՐԻԼ 2012
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՁԵՌՆԱՐԿ 
ԱԼԵՔՍԱՆՏՐՈՒՊՈԼՍՈՅ  ՄԷՋ

Ալեքսանտրուպոլսոյ Քաղաքապետական թատրոնի սրահ, առաւօտեան ժամը 11:30ին
Կը բանախօսէ պատմաբան ՎԼԱՍԻՍ  ԱՂԾԻՏԻՍ

 

 

Πηγή: azador.gr

 

Διαβάστε περισσότερα...
Συνδρομή σε αυτήν την τροφοδοσία RSS

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι

Newsletter