Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կազմակերպում է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի դպրոցականներ:
Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից և մշակույթից։ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր: Հաղթողները որոշվելու են երկու փուլերում վաստակած միավորների գումարի արդյունքներով:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները ընդգրկող հարցարան:
Բանավոր փուլը անցկացվելու է երկու օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականության հինգ դասականների (Մաշտոց, Տերյան, Թումանյան, Զոհրապ և Մեծարենց) կենսագրության և ստեղծագործության շրջանակներում: Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից` բանավոր հարցերի միջոցով: Բանավոր փուլի հաղթողները որոշվելու են երկու օրերում կայացած մրցույթների արդյունքների հիման վրա:
Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեկական դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական պարգևներ:
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի մրցույթներ, որոնցից մեկին մասնակցությունը պարտադիր է: Այս մրցույթներում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Մասնակիցների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները:
Մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել դպրոցի տնօրինության կամ անձամբ` աշակերտի կողմից:
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն և փոխանցվեն Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε. էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2011 թվականի մայիսի 20-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտերի հիման վրա: Ընտրության մասին աշակերտները կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը:
Հեռ. +374 10 58-13-91, Էլ.փոստ. Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε., Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε.