Ηλεκτρονική Βιβλιοθήκη
- Κατηγορία ΔΙΑΦΟΡΑ
Հունաստանում
Հայաստանի Հանրապետության դեսպանություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
20 սեպտեմբերի, 2010թ.
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, Սփյուռքի ուղղությամբ տարվող քաղաքականության շրջանակներում, նախաձեռնել է էլեկտրոնային գրադարանի ստեղծում: Գրադարանը տեղակայված է www.spyurq.dasagirq.am կայքէջում:
Գրադարանում արդեն տեղադրված են տարբեր նյութերի էլեկտրոնային տարբերակները` անվճար ներբեռնման հնարավորությամբ: Գործում են դասագրքերի, գիտահանրամատչելի, հայրենագիտական, մանկական գրականության բաժիններ: Առանձնահատուկ տեղ է գրավում համացանցային դասագրքերի բաժինը, որտեղ գործում են ինտերակտիվ խաղարկային «Այբբենարան», «Իմ առաջին ընթերցարանը», «Մայրենի-2» և «Մայրենի-3» դասագրքերը:
Կայքէջի նպատակն է Սփյուռքի կրթօջախների, ինչպես նաև անհատների համար, մատչելի ու հասանելի դարձնել ուսումնական գրականությունը, որի շտեմարանն աստիճանաբար հարստանալու է:
Կայքը նաև հնարավորություն կտա արագորեն արձագանքել Սփյուռքի կրթօջախների առաջարկություններին, ուսուցիչների ցանկություններին և սովորողների հետաքրքրություններին: