Logo
Εκτύπωση αυτής της σελίδας

Education

11 հունիսի, 2010թ.

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է 2010-2011 ուսումնական տարում պետական պատվերի շրջանակներում սփյուռքահայ դիմորդների համար հատկացվող 70 համալսարանական /բակալավրիատ/ տեղերը, որոնց բաշխումը կատարվելու է նախարարության հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով:

Սփյուռքահայ դիմորդները հնարավորություն ունեն ընդունվելու նաև վճարովի համակարգ, այդ թվում քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ընդունելության փաստաթղթերի ցանկը, դիմումի հայտաձևը և այլ համապատասխան տեղեկատվությունը ՀՀ դեսպանությունն ուղարկել է համայնքային կրթօջախներին: Դրանք կարելի է ստանալ նաև ուղղակիորեն ՀՀ դեսպանությունից:

Armenian Portal ©