Logo
Εκτύπωση αυτής της σελίδας

Greece Special Olympic Summer Games

Հունաստանում անցկացվող` 2011թ ամառային հատուկ օլիմպիական խաղերում հանդես գալու նպատակով ս.թ. հունիսի 20-ից Աթենք էր ժամանել Հայաստանի հավաքականը, որը բաղկացած էր չորս մարզիկներից, երկու մարզիչներից, հավաքականի ղեկավարից ու նրա տեղակալից:

Խաղերի բացումը տեղի ունեցավ Աթենքում, հունիսի 25-ին, իսկ փակման արարողությունը` հուլիսի 4-ին:

Հայաստանի թիմը փայլուն հանդես եկավ` նվաճելով երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալներ: Մասնավորապես, Սուրեն Բալասանյանը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալի արժանացավ ատլետիկայի տարբեր մրցաձևերում, Տիգրան Գևորգյանը մեկ ոսկե և մեկ արծաթե պարգև նվաճեց լողի երկու մրցաձևերում, Նոնա Արոյանը տիրացավ մեկ արծաթե մեդալի /լող/, իսկ Սպարտակ Հակոբյանը ստացավ մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ /ատլետիկա/:

Հունաստանում գտնվելու օրերին հայ մարզիկները ջերմ ընդունելության արժանացան Կավալա քաղաքի հայ համայնքի կողմից, մասնակցեցին Հ.Մ.Ը.Մ. բանակումին և «Արարատ» մարզամշակութային միության կողմից կազմակերպված ընդունելությանը:

Armenian Portal ©