Logo
Εκτύπωση αυτής της σελίδας

Greek-Armenian Chamber of Commerce

Հունաստանում 

Հայաստանի Հանրապետության դեսպանություն 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

30 սեպտեմբերի, 2010թ.

 

Ս.թ. սեպտեմբերի 29-ին Հունաստանում ՀՀ դեսպանատանը կայացավ Հունա-հայկական առևտրա-արդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատև ընդմիջումից հետո:

Ելույթներ ունեցան պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որոնք իրենց խոսքում կարևորեցեին պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման և ամրապնդման:

Ժողովի մասնակիցներն ընտրեցին պալատի նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարեց իր անդրանիկ նիստը` պալատի նոր նախագահ ընտրելով պրն. Պետրոս Կուրունլյանին:
Armenian Portal ©