Menu

Ազգային տուրքի ու նուիրումի 20 տարի

«Հայաստան»  համահայկական հիմնադրամը իր 20-ամեայ յոբելեանը կը տօնէ այս տարի: Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամեայ կենսագրութեան, որ կերտած ենք հայոց պետականութեան կայացման զուգընթաց: 

Այս յոբելեանը խորհրդանիշն է հայրենիքի կարօտով միաբան աշխարհասփիւռ հայութեան ուժի ու անսահման նուիրումին` ի նպաստ հայրենի տան ու հողի շէնացման, ի շահ նոր ու զօրաւոր հայրենիքի կայացման: 

Այս տարիներուն է, որ, իրար յաջորդելով, կեանք առած են ճանապարհներ, դպրոց ու հիւանդանոց, ջրագիծ ու գազատար, որոնց  շնորհիւ նոր շունչ  ստացած են Հայաստանի եւ Արցախի տասնեակ գիւղեր ու քաղաքներ, ուր կը բացուին  նոր ու լուսաւոր ապագայի հեռանկարներ:   


Սկիզբէն ի վեր նեցուկ կանգնելով հայոց պետականութեան`  Հիմնադրամը հաւատարիմ է իր առաքելութեան եւ  կը շարունակէ իր երթը զարգացում ապրող երկրի հետ միասին : 



Այս տարիներուն Հիմնադրամը  իրագործած է աւելի քան 235 միլիոն տոլարի արժողութեամբ կենսական կարեւորութեան տարաբնոյթ ծրագիրներ:  


476 քմ ճանապարհ 

281 քմ ջրագիծ ու ջրատար
144 քմ գազատար
230 դպրոց ու մանկապարտէզ
424 տուն ու բնակարան  
40 հիւանդանոց ու բուժկէտ
24 մարզական ու մշակութային կեդրոն
85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր


«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Πηγή: hayernaysor.am

Προσθήκη σχολίου

Βεβαιωθείτε ότι εισάγετε τις (*) απαιτούμενες πληροφορίες, όπου ενδείκνυται. Ο κώδικας HTML δεν επιτρέπεται.

επιστροφή στην κορυφή

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι