Menu

Եկէք Փրկենք Մեր Դպրոցները. Յունաստանի «Ֆոնեթոն 2012»ին Հաւաքուեցաւ Աւելի Քան 80 Հազար Եուրօ

Յունաստանի հայ համայնքը Մարտ 18-ին՝ օգտագործելով CAP ընկերութեան սարքաւորումներ, իրականացուց իր ծրագրած Ֆոնեթոն 2012-ը, որ տեւեց 12 ժամ՝ առաւօտեան ժամը 10:00էն մինչեւ գիշերուան ժամը 22:00։ «Եկէք փրկենք մեր դպրոցները» կարգախօսով իրականացուած Ֆոնեթոնի կամաւոր խմբակները հեռաձայնեցին համայնքի հայրենակիցներու բնակարաններ, խնդրելով իրենց նուիրատուութեան խոստումը:

Ֆոնեթոն 2012-ին հաւաքուեցաւ 80 հազար եուրօ։ Այս իրագործումը շատ կարեւոր էր Յունստանի հայկական դպրոցներուն համար, որովհետեւ ինչպէս Tert.am-ին կը յայտնէ համայնքի տէրհայր՝ Տէր Նարեկ Շահինեան,- «երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով, երկրորդ տարին է, որ տեղի հայկական դպրոցները պետական օժանդակոմթիւն չեն ստանար եւ այդ մէկը լուրջ դժուարութիւններ ստեղծած է դպրոցներուն համար»։

Տէր Նարեկը յոյս յայտնեց նաեւ, որ մինչեւ ամսուան վերջը, հաւաքուած գումարը կը հասնի 100 հազար եւրոյի, ինչը զգալի չափով կը լուծէ դպրոցի նիւթական դժուարութիւններէն յառաջացած խնդիրները։

Προσθήκη σχολίου

Βεβαιωθείτε ότι εισάγετε τις (*) απαιτούμενες πληροφορίες, όπου ενδείκνυται. Ο κώδικας HTML δεν επιτρέπεται.

επιστροφή στην κορυφή

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι