Menu

iPad-ով Հայերէն Սորվելու Համար

ԾՐԱԳԻՐԸ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԲԱԺԻՆ՝ ԿԱՐԴԱԼ-ԳՐԵԼ ՍՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Zyabs ստեղծագործական խումբը՝ ձեւաւորող Դաւիթ Մարգարեանի եւ Սամուէլ Յովհաննիսեանի մտայղացումով, «Learn Armenian» («Սորվէ՛ հայերէն») անունով համալիր ծրագիր մը ստեղծած է iPad-ի համար.

ծրագիրին միջոցով կարելի է սորվիլ հայոց Այբուբենի տառերը, ինչպէս նաեւ՝ աւելի քան 230 բառ եւ 38 բանաստեղծութիւն:
Ծրագիրը ունի 3 բաժին: Առաջինը տարողունակ է: Անոր օգնութեամբ կարելի է սորվիլ, կարդալ, գրել եւ արտասանել հայոց Այբուբենի տառերը, ինչպէս նաեւ՝ սորվիլ 230 բառ եւ 38 բանաստեղծութիւն: Մուտք գործելով որեւէ տառի ենթաբաժին՝ կարելի է տեսնել, լսել տուեալ տառն ու համապատասխան առարկայի նկարազարդումը, նաեւ գրել կամ նկարել տուեալ տառը, սորվիլ 5 բառ, որոնք կ՛օգնեն զարգացնելու տուեալ տառը լսելու ու արտասանելու հմտութիւնները: Հոն կարելի է նաեւ լսել ու կարդալ իւրաքանչիւր տառի ու բառի համապատասխան բանաստեղծութիւն:
Ծրագիրի վերջին երկու բաժինները աւելի պարզ են՝ նախատեսուած տառերը, կենդանիներու ու առարկաներու նկարները թերթելով:
Մասնագէտները յատուկ ուշադրութիւն դարձուցած են նաեւ նկարներու ձեւաւորման՝ ստեղծելով գունեղ կերպարներ:
«Learn Armenian»ը իր համարժէքը չունեցող ուսուցողական համալիր ծրագիր մըն է, որ երեխային կ՛օգնէ հեշտութեամբ իւրացնելու հայոց Այբուբենի տառերը եւ լաւ հիմք կը հանդիսանայ ճիշդ լեզուամտածողութեան համար», կը յայտնէ Սամուէլ Յովհաննիսեան:

 

Source: azador.gr

Προσθήκη σχολίου

Βεβαιωθείτε ότι εισάγετε τις (*) απαιτούμενες πληροφορίες, όπου ενδείκνυται. Ο κώδικας HTML δεν επιτρέπεται.

επιστροφή στην κορυφή

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι