Ν.Λυγερός "Στρατηγική Γενοκτονία" Δράμα
- Κατηγορία VIDEOS
Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձևավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, ազգային ինքնագիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանն իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, աջակցել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Ծրագիրը մեկնարկում է 2011թ. մայիսին` 6 ամիս տևողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձևավորված 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում:
Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր և անհատույց: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձևավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:
Նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի և հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Կիրականացվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ:
Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար:
«Արի տուն»-2011թ. ծրագրին չեն կարող մասնակցել 2010 թվականին արդեն մասնակցած երիտասարդները:
«Արի տուն-2010» ամբողջական ծրագիրը, մասնակցության հայտաձևերը ստանալու կամ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է դիմել Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
Մանրամասների համար կարելի է ուղղակիորեն դիմել նաև Հայաստանի սփյուռքի նախարարություն` ՀՀ ք.Երևան 0010, Վ. Սարգսյան 26/1, հեռ.` (+37410) 58-56-01/112/, հեռապատճեն` (+37410) 58-91-57, էլ.հասցե` Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε.; Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε.; Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε.; Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε.; Αυτή η διεύθυνση ηλεκτρονικού ταχυδρομείου προστατεύεται από τους αυτοματισμούς αποστολέων ανεπιθύμητων μηνυμάτων. Χρειάζεται να ενεργοποιήσετε τη JavaScript για να μπορέσετε να τη δείτε..
Շարքի երկրորդ միջոցառումը Սարոյանի գունաշխարհի և գծապատկերների վերաբերյալ դասախոսություն է, որով հանդես կգա Սալոնիկի Արիստոտելյան համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Զուրուդիսը:
Այս միջոցառումը, որը նույնպես անցկացվում է Աթենքի Հույն-ամերիկյան միության հետ համատեղ և Հունահայկական հետազոտությունների կենտրոնի հետ գործակցությամբ, տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին, ժամը 20:00-ին, Հույն-ամերիկյան միության սրահում, Մեսալլիաս 22, Կոլոնակի հասցեում:
Սիրով հրավիրում ենք հունահայ կրթական, մշակութային և համայնքային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին, աշակերտությանն ու ուսանողությանը ներկա գտնվելու սարոյանական այս հերթական միջոցառմանը:
Մուտքն ազատ է: