Menu

Հայաստան 25անդամ պատուիրակութեամբ կը մասնակցի Լոնտոնի Ողիմպիական մրցումներուն

Ողիմպիական 30-րդ խաղերու բացումը տեղի պիտի ունենայ 27 Յուլիսին:  Նախապէս՝ 21 Յուլիսին, Լոնտոնի ողիմպիական աւանէն ներս պիտի բարձրանայ հայկական Եռագոյն դրօշը

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Lրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէի փոխ նախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆետերասիոնի փոխ նախագահ,

Լոնտոնի ողիմպիական խաղերուն մէջ Հայաստանի մարզական պատուիրակութեան յանձնակատար Դերենիկ Գաբրիէլեան դիտել տուաւ, որ  Հայաստան Լոնտոնի ողիմպիական խաղերուն ընթացքին պէտք է ունենար ոչ թէ 25, այլ՝ 30 ողիմպիական մարզիկներ։ Ըստ անոր, Հայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէն պայքարած է Երջանիկ Աւետիսեանի եւ Ռոման Ամոյեանի համար, բայց բոլոր նամակները եւ խնդրանքները անպատասխան մնացած են։
«Մենք բաւական ուժեղ եւ պատրաստուած խումբով ենք ներկայանալու Ողիմպիական խաղերում: Յուսամ, այնտեղ խնդիրներ չենք ունենայ, քանի որ ես արդէն մէկ անգամ եղել եմ Լոնտոնում եւ հանդիպել եմ կազմակերպիչների հետ: Մենք խնդրել ենք կազմակերպիչներին, որ հարեւան երկրների պատուիրակութիւններից հեռու սենեակներ յատկացնեն, որպէսզի խնդիրներ չունենանք: Փեքինում  կրկին ես էի պատուիրակութեան ղեկավարը: Այդ ժամանակ էլ Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ հարեւանութիւն չկար: Այդ ժամանակ ես մէկ ամբողջ օր պայքար տարայ, որ մեզ տեղաւորեն այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք», նշեց Դերենիկ Գաբրիէլեանը:
Լոնտոնի ողիմպիական աւանին մէջ Հայաստանի դրօշակը պիտի բարձրացուի 21 Յուլիսին:
«Յուլիսի 29ին Լոնտոնի եկեղեցիներից մէկում լինելու է մեծ հայկական արարողութիւն, իսկ մինչ այդ Յուլիսի 21ին ողիմպիական աւանում հանդիսաւոր պայմաններում բարձրացուելու է  Հայաստանի դրօշը: Փեքինում այդ արարողութեանը մասնակցեց քաղաքապետը: Լոնտոնում էլ մենք կ՛անենք այնպէս, որ հեղինակաւոր անձնինք մասնակցեն այդ արարողութեանը», յայտնեց Դերենիկ Գաբրիէլեանը:
Հայաստանի ողիմպիական պատուիրակութիւնը կառավարութենէն ստացած է 180 միլիոն դրամ: Այս գումարին մէջ նկատի չեն առնուած պարգեւատրումները: Ինչպէս Փեքինի ողիմպիական խաղերուն ընթացքին, այնպէս ալ Լոնտոնի ողիմպիական խաղերուն Հայաստանի կառավարութիւնը ոսկէ մետալի համար նախատեսել է 30 միլիոն դրամ, արծաթէ մետալի համար՝ 20 միլիոն դրամ եւ պրոնզէ մետալի համար 10 միլիոն դրամ նիւթական պարգեւներ:
«Առանձին պարգեւատրում է նախատեսել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը: 2008թ. Փեքինի ողիմպիական խաղերի ժամանակ յայտարարեց, որ ոսկէ մետալ նուաճած մարզիկին կը նուիրաբերի 700.000 տոլար: Կարծում եմ, այս տարի նա իր խօսքի տէրը կը լինի եւ նոյնքան գումար կը նուիրի ոսկէ մետալակրին:
«Իսկ թէ ով է մեր թիւ մէկ յոյսը եւ ումից ակնկալենք ոսկէ մեդալ, առայժմ չեմ կարող  ասել», նշեց Դերենիկ Գաբրիէլեանը:
Ողիմպիական 30րդ խաղերու բացման արարողութիւնը տեղի  պիտի ունենայ 27 Յուլիսին, Լոնտոնի մէջ: Հայաստանը պիտի մասնակցի 25 հոգիով։

Ողիմպիական ուղեգրեր նուաճեցին

Կը ներկայացնենք Հայաստանի 25 մարզիկները  որ պիտի մասնակցին 2012 թուականի Լոնտոնի ողիմպիական խաղերուն. 2 մարզիկներ դեռ ունին հնարաւորութիւն ողիմպիական ուղեգիր նուաճելու:

Հրաձիգ Նորայր Բախտամեանը,
Բռնցքամարտիկ, 75 կգ Անդրանիկ Յակոբեանը,
Մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը,
Թեթեւաթլետներ Մելիք Ջանոյեանը, Քրիստինէ Յարութիւնեանը, Վարդան Փահլեւանեանը եւ Արսէն Սարգսեանը,
Յունահռոմէական ոճի ըմբիշներ, 66 կգ Յովհաննէս Վարդերեսեանը, 74կգ Արսէն Ջուլֆալակեանը, 96կգ Արթուր Ալեքսանեանը, 120կգ Եուրի Պատրիկեեւը,
Ազատ ոճի ըմբիշներ, 55կգ Միհրան Ջաբուրեանը, 66 կգ Դաւիթ Սաֆարեանը, 84կգ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:
Ողիմպիական ուղեգիր նուաճեցին նաեւ 80կգ թեքվոնդիստ Արման Երեմեանը,
60կգ եւ 66կգ ճիւտոյիստներ Յովհաննէս Դաւիթեանը եւ Արմէն Նազարեանը,
100 մեթր ազատ ոճի  եւ 100մ թիկնալող ոճի լողորդներ Միքայէլ Քոլոյեանը եւ  Անահիտ Բարսեղեան:
Այս երկու լողորդները ողիմպիական խաղերուն պիտի մասնակցին առանց վարկանիշի, այլ յատուկ արտօնութեամբ:
Ծանրամարտի Հայաստանի 6 ողիմպիականներու ցուցակը կը հիրապարակուի Յուլիս 12-ին: Հայաստանի կողմէ առաջին մարզիկները որ պիտի սկսին մրցիլ 28 Յուլիսին՝ Նորայր Բախտամեանը, Արթուր Դաւթեանը, Անդրանիկ Յակոբեանը եւ Յովհհաննէս Դաւթեանն են, իսկ վերջինը՝ ազատ ոճի ըմբիշ Դաւիթ Սաֆարեանը՝ Օգոստոս 12-ին :
Լոնտոնի ողիմպիական խաղերը  կը սկսին Յուլիս 27-ին եւ կÿամբողջանան Օգոստոս 12-ին: Լոնտոնի Հայաստանի մարզական պատուիրակութեան ղեկավարն Է ՀՀ ազգային ողիմպիական կոմիտէի փոխ նախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆետերացիայի առաջին փոխ նախագահ՝ Դերենիկ Գաբրիելեանը:
Նախորդ՝ 2008 թուականի ողիմպիական խաղերուն, որոնք տեղի ունեցան Փեքինի մէջ, Հայաստանէն մասնակցած էին դարձեալ 25 մարզիկներ:

Լոնտոնի ողիմպիականներու «կրաֆիթի»ն՝ Երեւանի անգլիական դեսպանատան շէնքին վրայ

Ողիմպիական բոցը արդէն սկսած է իր շրջագայութիւնը Մեծն Բրիտանիոյ տարածքին, ուր 70 օրուայ լայն շրջագիծ մը կÿիրականացնէ: Ողիմպիական նոյն մթնոլորտին մէջ են Մեծն Բրիտանիոյ դեսպանատուները: Յատկապէս, Երեւանի մէջ անգլիական դեսպանատան շէնքին վրայ «կրաֆիթի» մը գծագրուեցաւ, որու հեղինակն է արուեստագէտ Էտկար Ամրոյեանը: «Կրաֆիթի»ն կը ներկայացնէ Պակինհամի պալատի կարմրազգեստ պահակները, որոնք բռնած են ողիմպիական ջահը:

 

 

 

 

 

Source: azador.gr

Διαβάστε περισσότερα...
Συνδρομή σε αυτήν την τροφοδοσία RSS

Στον διαδικτυακό τόπο μας χρησιμοποιούμε Cookies με σκοπό τη βελτίωση της online εμπειρίας σας. Επιλέγοντας να συνεχίσετε την περιήγησή σας σε αυτόν, αποδέχεστε αυτομάτως τη χρήση των cookies. Περισσότερα...

Πολιτική Απορρήτου - Όροι Χρήσης - Περιορισμός Ευθύνης - Επικοινωνία Σχετικά με Προσωπικά Δεδομένα
Αποδέχομαι